«Օրեր». Հոկտեմբերի 27ին առավոտյան ժամը 10ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։
Չնայած առավոտյան ժամին,400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի ուղարկած հատուկ ուղերձը, որով Շողակաթը խնդրել էր նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Դահլիճը ոտնկայս հարգել էր, ինչին հետեւել էր ֆիլմի ցուցադրությունը։
Այս ամիս ֆիլմը շարունակել է կինոփառատոնային կյանքը նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թայվանում, Շվեյցարիայում, Չինաստանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: