ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Արտահանումներն առանց ոսկու վերաարտահանման աճել են 1,5 տոկոսով։ Տարվա կեսին մենք խոսում էինք տեղական արտադրության ապրանքների արտահանման նվազման մասին, կասե՞ք՝ աճն ինչո՞վ է պայմանավորված։ Երկրորդ, Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվություն ունե՞ք՝ նրանք զբոսանքի՞ համար են այստեղ շրջում, թե՞ աշխատանքի համար»։
Ֆինանսների նախարարն ի պատասխան ասաց, որ հայկական ծագման ապրանքների արտահանման ցուցանիշների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ։ «Իսկ Հնդկաստանից զբոսաշրջիկների մասին գիտեմ, որ նրանց քանակն էականորեն նվազել է 2024 թվականին։ Այսինքն՝ եթե խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, ապա, իմ ունեցած տվյալներով, նրանց քանակն էականորեն նվազել է»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ