«Ազատություն». Վաշինգտոնը դատապարտում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային, տեղական դիտորդների կոչերին՝ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների պետք է ամբողջությամբ հետաքննվեն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես, շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի չարաշահում։
Շեշտելով, որ միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել՝ Բլինքենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը։
«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին», – ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: