Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելու մասին հայտարարություններն ուղիղ մեղադրանք են Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 28,2024 10:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, որը լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելու»:

Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է:

Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:

Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:
Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:

Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել:

Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում:

Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարություններին, դրա բացահայտված չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031