Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ի սպասարկման կենտրոն՝ Գոգավանի պետական սահմանային անցակետում

Հոկտեմբեր 28,2024 10:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 1-ից Գոգավանի պետական սահմանային անցակետի մոտ կսկսի գործել Viva-ի սպասարկման կենտրոն:

Մաքսակետի մոտ տեղակայված սպասարկման կենտրոնի առկայությունն ապահովում է հարմարավետություն՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու բեռնափոխադրողների համար: Երկրի սահմանը հատելուն պես՝ Հայաստան այցելողներն անմիջապես կստանան անխափան կապի հնարավորություն:

Սպասարկման կենտրոնում հասանելի կլինեն Viva-ի առաջարկած ծառայությունների ու ապրանքատեսակների լայն շրջանակ՝ ձայնային ու ինտերնետի ծառայությունների համար նախատեսված սակագնային պլաններ, հաշիվը վերալիցքավորելու հնարավորություններ, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու հնարավորություն, ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալ, բազմաթիվ այլ ծառայություններ: Այստեղ նաև ներկայացված կլինեն սարքեր, հեռախոսներ և աքսեսուարներ: Արտերկիր մեկնողները նույնպես կկարողանան  օգտվել սպասարկման կենտրոնից, ընտրել ու ակտիվացնել ռոումինգ ծառայության ամենահարմար տարբերակը, այդ թվում նաև՝ «Վոյաժ 30»-ը:

Սպասարկման կենտրոնի անձնակազմը կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն՝ ըստ բաժանորդի կարիքների:

Սահմանին մոտ տեղակայված սպասարկման կենտրոնը թույլ կտա օգտվել տեղական խոշորագույն օպերատորի՝ Viva-ի մատչելի ծառայություններից՝ առանց միջազգային ռոումինգից օգտվելու անհրաժեշտության: Viva-ի ծառայություններից օգտվելը զբոսաշրջիկներին և բեռնափոխադրողներին կընձեռի հուսալի կապի, ներառյալ՝ քարտեզներից օգտվելու հնարավորություն: Բեռնափոխադրողները կստանան հայաստանյան բիզնես գործընկերների հետ կապ հաստատելու հնարավորություն՝ տեղական հեռախոսահամարից ու տեղական սակագներով:

Ծառայությունների ու ապրանքատեսակների առավել հասանելի դարձնելն ու մարզային ենթակառուցվածքի ընդլայնումը Viva-ի համար առաջնահերթություն են:

Գոգավանի սպասարկման նորաբաց կենտրոնի աշխատելու համար հավաքագրվել են հիմնականում Լոռվա մարզի բնակիչներ, որոնք անցել են որակավորման բարձրացման դասընթացներ:

Ցանցի աշխարհագրական լավագույն հասանելիությունը, այդ թվում նաև՝ մայրուղիներում, բարձրորակ սպասարկումը, ինչպես նաև նորարարական բացառիկ ցանցերն ու ծառայությունները՝ Viva-ի մրցակցային առավելություններն են:

Viva-ի ծառայություններին բաժնորդագրվելուց հետո, անրաժեշտության դեպքում, ընկերության հետ կարելի է կապ հաստատել՝ զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարով, գրել ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ օգտվել My Viva հավելվածի չաթ-օգնականից: Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից:

Viva-ն՝ ամենուրեք քո շուրջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031