Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող Ալեքսանդրա Գրիգորյանը, հանդես գալով աղջիկների 55 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում 85 կգ արդյունքով բավարարվեց 2-րդ տեղով, սակայն հրումում բացահայտ առավելություն ցույց տվեց մրցակիցների նկատմամբ՝ գլխավերեւում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը:
Ալեքսանդրան նաեւ մոտեցավ 120 կգ-ին, ինչը այդ տարիքային խմբի աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է, սակայն այս անգամ այդ քաշը սանձել նրան չհաջողվեց:
Ալեքսանդրան երկամարտում ցույց տվեց 200 կգ եւ դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ