Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արեք ձեր եզրակացությունը, թե դատախազությունը, ԱԱԾ-ն, ՀՀ քննչական կոմիտեն 5 տարում ի՞նչ են արել․ Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 27,2024 18:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցում արձագանքելով դատախազության հաղորդագրությանը, գրել է․

Կարդացեք այս նյութը ու արեք ձեր եզրակացությունը, թե դատախազությունը, ԱԱԾ-ն, ՀՀ քննչական կոմիտեն 5 տարում ի՞նչ են արել բացահայտելու համար մեր պետությունը գլխատած ուժերին, հրահրողներին, կազմակերպիչներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Յուրայի հիշատակին…
    Ոչ մի չարորակ իշխանություն չի կամենա ասել ճշմարտությունը: Ես այն գիտեմ, դու գիտես, … 1999-ի, հոկտեմբերի 27-ի Հայաստանի պետականության գլխատման ուժերի բացահայտումը ցանկալի չի մի քանի պատճառներով: Կարծում եմ.
    Նախ, ակնհայտ դարձավ լուռ, չլուծված պահել առավելությունը որպես զենք հանրությունը ողորմելի, պարակտված պահելում: Էլ ի՞նչ է պետք իշխանությունը պահելու արսենալում: Հենց հանցավոր խմբի ձայնը ուժեղանում է, իսկույն հիշատակվում է ‘բացահայտելու’ վտանգը և գլուխները նորից ցածր են կախում, մնում ողորմելի:

  2. Յուրայի հիշատակին…
    Երկրորդ, դրսի ուժերը, որոնք նախագծել էին Հայաստանի պետականության գլխատումը մնացել են ողջ ու առողջ ու շարունակում են վերահսկել իրավիճակը` փոխել իշխանություն, վեկտորը միշտ ուղղված Հայաստանի ինքիշխանության դանդաղ նվազեցման…: Դեռ կա՞ն Հայաստանում դրսի գրանտեր NGO-‘գաղափարներով’ որպես ‘довесок’ չողջունողներ: ‘Ընտանիք պիտի պահեմ…’-ը նույնպես պետության գլխատման ոչ այնքան տեսանելի գործիքներից է ու ‘Դուրսը’ շատ լավ գնհատել ու շահագործում է դա: Ամենուրեք, ոչ միայն Հայաստանում: Պարզապես Հայաստանը ավելի հեշտ է փռել ասֆալտին (ինչը նիկոլը շուտ գլխի ընկավ)` քչաթիվ ենք ու իրար տակ փորելը, պարակտված լինելը ազգային ժամանց է: Շփոթում ենք ‘սեփական կարծիք, ‘անձնավորություն’ լինելու հետ:

  3. Յուրայի հիշատակին…
    Երրորդ հանգամանքը այն է, որ պատճառը սոսկալի ողորմելի է, անպատիվ հայ ժողովրդի համար ու ոչ մի իշխանություն ռիսկ չի անի պատմել թե ինչ էժան գնով զինված հայը սպանեց չզինված հայ առաջնորդներին: Նման փաստարկ կա ԱՄՆ-ում Ջ.Քննեդիի սպանության բուն արմատները չհրապարակելու դիսկուրսում` էժանագին արարք:
    Մյուս կողմից, ես միշտ կտեսնեմ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը փակ պահելը որպես սրիկա իշխանություն ունենալու ‘լակմուսի թուղթ’, նշան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031