Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել, վերջերս ԱԱԾ-ն մի խումբ բացահայտեց»․ Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 27,2024 15:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անցյալ տարի այս օրը ես ասում էի՝ փոփոխություններ են տեղի ունեցել, գլխավոր դատախազ է փոխվել, եւ Հոկտեմբերի 27-ի 25-ամյակին ես ակնկալում էի, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել։ Հոկտեմբերի 27-ի գործի քննչական խմբի թողած ժառանգությունը՝ հատորների տեսքով, տալիս էր այդ հնարավորությունը: Եվ պատահական չէ, որ նախկինում իշխանությունները ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ այդ գործընթացը սառեցրեցին եւ դատավարությունն էլ մկրատով կտրեցին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ո՞ւր է հիմա պարոն Ուզունյանը, այդ հարցը մեր հանրապետության գլխավոր դատախազին պետք է շատ հուզի: Ո՞նց եղավ, որ Ուզունյանն անհետացավ, անհետացել է դատավարությունը մկրատով կտրողը։ Իհարկե, առանց պատվերի դա չէր կարող լինել, որովհետեւ դատավարության շնորհիվ պետք է բացահայտվեին բազմաթիվ դրվագներ, որոնք կամբողջացնեին եղելությունը։ Ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, որեւէ մեկը լսե՞լ է այդ մարդու մասին, կարեւորագույն վկա է: Կան մարդիկ, որոնք այս գործի բացահայտման համար շարունակում են մնալ որպես բանալի։ Խնդիրներ կա, եւ ես ակնկալում եմ, որ նոր գլխավոր դատախազի կողմից մեր պետության ողբերգալի էջի բացահայտումը հնարավորություն կտա կանխել  հետագա նման ցանկությունները։ Այնուամենայնիվ, 25-ամյակը մենք նշում ենք առանց բացահայտման, որը շատ վատ է։ Գոնե բացահայտման հեռանկարի մասին խոսակցություններ կամ հաղորդումներ պետք է լինեին, որպեսզի բոլորը հասկանային, որ ինչ-որ ուղղությամբ ճիշտ քայլ ունենք։  Իսկ բացահայտման համար նախկին քննչական խումբը՝ պարոն Ջհանգիրյանի կողմից ղեկավարված, թողել է բավականին հարուստ ժառանգություն։ Թող բարի լինեն կարդան, թե այնտեղ տողատակերում ինչ է գրված»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր էլ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել։ «Վերջերս մի խումբ բացահայտեց Ազգային անվտանգության ծառայությունը: Իսկ նախկինում ինչո՞ւ չէր բացահայտում: Դուք գիտե՞ք, որ ինչ-որ պահի քննչական խմբում լավագույն քննիչները, որոնք իրենց աշխատանքի արդյունքում դուրս էին եկել կոնկրետ ուղղության վրա, հետագայում այդ քննիչների վրա նաեւ քրեական հետապնդում սկսվեց՝ Սամվել Հովհաննիսյան եւ այլն: Այնպես չէ, որ Նաիրի Հունանյանն իր եղբոր ու ինչ-որ մարդկանց հետ որոշեցին, գնացին երկիրը գլխատեն։ Չէ, ունեցել են աջակցություն, այդ աջակցությունը բացահայտելը բացում է այն հարցի պատասխանը, որ աջակիցները պատահական մարդիկ չէին կարող լինել»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լո՞ւրջ:

    նաիրին համարվում է 20-րդ դարի հայ ժողովրդի մեծագույն չարագործը: Կրտեց հայկական պետականությունը, ինչ ա որ տող գրի հայ ժողովրդի պատմության գրքում: Նույնիսկ եթե արյունոտ;

    նիկոլը կհամարվի 21-րդ դարի հայ ժողովրդի մեծագույն չարագործը: Գլխատեց հայկական ինքնիշխանությունը, ինչ ա որ գրվի իր մասին գրվի հայ ժողովրդի պատմության գրքերում: Նույնիսկ եթե 5000 տղաների կյանքերի հաշվին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031