Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը խրոխտ ասում էր, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվելու է, բայց մազ անգամ տեղից չի շարժվել»․ Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 27,2024 14:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ այս իշխանությունները խոստացել էին, բայց չբացահայտեցին Հոկտեմբերի 27-ի գործը։

«Խոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ դժվար է, թե՞ անցանկալի է, որովհետեւ երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որն ինչ-որ խումբ պատրաստվում էր անել։ Հոկտեմբերի 27-ից 25 տարի է անցել, չեն բացահայտում, պատճառները չեմ կարող ասել, որ ցանկության բացակայություն եմ տեսնում։ Չափազանց դժգոհ եմ, ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետեւանք է։ Դա տեսնում են բոլորը, եւ ուղիղ մեկ տարի առաջ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նախագահին ասացի՝ ինչո՞ւ Ազգային ժողովի անվտանգության հարցերի հանձնաժողովը չի փորձում պարզել, թե ինչ են արել, հինգ տարի է՝ գործն իբրեւ թե վերաբացվել է, ինչո՞ւ թեկուզ փակ լսում չեք անում, հասկանանք՝ ինչ եք անում։ Մեկ տարին անցավ, ոչինչ չարեցին։ Հիմա գործն արդեն քննչականում է, քննչականի ղեկավարը՝ Քյարամյանը ԱԺ-ում էր, հաշվետվություն էր տալիս, ոչ մի պատգամավոր հարց չտվեց՝ պարոն Քյարամյան, փետրվար ամսից այդ գործը ձեր ենթակայությա տակ է, ի՞նչ եք արել, ի՞նչ եք պատրաստվում անել»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանից հիասթափվելու շատ առիթներ ունի։ «Շատ դժվար է խոստովանել, որ պետությանդ վարչապետը, որին ընտրել է ժողովրդի 60 քանի տոկոսը, այսօր քո սպասումները, խոստումները, որոնք տվել է, ծրագիրը, որը գրել է, չեն կատարվել։ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը ինչ խրոխտ ասում էր, որ սա բացահայտվելու է, եւ մազ անգամ տեղից չի շարժվել, սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ոչ մի գործ չի արվել եւ առաջ չի գնում։ Ցավում եմ, մենք պարտավոր ենք պահանջել Հոկտեմբերի 27-ի բացահայտում՝ ներսի եւ դրսի մեր թշնամիներին բացահայտելու համար, որպեսզի մեր ինքնությունը, անկախությունը պաշտպանենք մինչեւ վերջ, որովհետեւ այս մարդիկ իրենց կյանքը մեր անկախության համար տվեցինք։ Եվ մեր անկախությունը մեզանից խլելու համար այս մարդկանց սպանեցին»,- հավելեց Բախշյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչո՞ւ նիկոլի իշխանությունը մատը մատին չտվեց…
    Իրադարձությունների զարգացումը մղում է անդառնալի եզրակացության, որ 25 տարի առաջ, երբ բոլորը ցնցված էին կատարվածից ու մեծ սուգ էր, կար մեկը ով ծպտյալ, պաղ սրտով ողջունեց տեղի ունեցածը ու անմիջապես սկսեց պատրաստել իշխանության զավթելը` գտավ կապեր թշնամի երկրներում, պատրաստեց սադրանքներ համախոհներ աճեցնելու համար, գրանցեց ու անգիր արեց իր մենտորի խաղաձևերը… Որովհետև տեսավ լուռ մնալը որպես հզոր զենք իշխանության գալու ու պահելու արսենալում: նիկոլն էր…
    Ահա թե ինչպես ձևակերպեց դա Դավիթ Անանյանը. ‘Այսքան ողորմելի ու պառակտված չէինք լինի, եթե չլիներ այս չшրագուշակ օրը․’
    Ողորմելի ու պառակտված` սա է ըմբոստանալու, արժանապատվության կանչին արձագանքելու կարողության նկարագիրը Հայաստանում:
    Դժվար է հավատալ, որ այն ինչ տեղի է անացնում նիկոլը այսօր նա լուռ ողջոունել է 25 տարի առաջ; Պաղ սիրտ, անհայրենիք գեղցին ունի սպասելու մեծ պաշար:
    Եթե կա այլ աշխարհ, կոչ եմ անում մեր հերոսներին վերադառնալ կյանք ու ճիշտ տեղը ուղարկել սրիկային:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031