Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է․ կա պետություն, որն այն ժամանակ էլ, հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն»․ Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2024 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես չգիտեմ՝ Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտմանը ինչն է խոչընդոտում։ Դա պետք է հարցնել քննչական մարմիններին, դատախազությանը։ Իմ համար գործը բացահայտված է»,- ԱԺ բակում լրագրողներին ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ մարդկանց անուններ չի տա, ժամանակների ու իրավիճակների գնահատական է տալիս։ «Իսկ այդ գնահատականը՝ 25 տարի առաջ ու այսօր քաղաքական իրավիճակները գրեթե նույնն են՝ կա պետություն, որն այն ժամանակ էլ, հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն կամ Մեղրին Լաչինով փոխանակելուն։ Եվ կան քաղաքական գործիչներ ու անհատներ, ովքեր այն ժամանակ էլ կողմ էին եւ դա համարում էին լավ տարբերակ, հիմա էլ են համարում լավ տարբերակ։ Եվ կա պետություն, որը դրա դեմ է, այդ պետության անունը Միացյալ նահանգներ է, որն այն ժամանակ էլ թույլ չտվեց, եւ դա էլ պատճառը, որ Հեյդար Ալիեւը Քիվեստում դեմ գնաց այդ տարբերակին, ինչի համար էլ Ալիեւին բոնուսներ տվեցին։ Դրան դեմ էր այն ժամանակ եղբայրս, դեմ էր Կարեն Դեմիրճյանը։ Հիմա էլ այսքան տարի՝ 1999 թվականից հետո մշտապես դրան դեմ եմ եղել ես»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ այս իշխանությունները խոստացել էին, բայց չբացահայտեցին Հոկտեմբերի 27-ի գործը, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Այդ հարցը տվեք իշխանությանը, թե ինչն է խանգարել բացահայտելուն։ Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական հետքից բացի կան ներքաղաքական մասնակիցներ, որոնք քրեական գործով անցնում են։ Եվ այս համատեքստում բացահայտման հնարավորությունները եւ գործը նորից վերսկսելը ինչքանո՞վ է հնարավոր, ես չեմ կարող գնահատել։ Դա լուրջ իրավաբանական խնդիր է, որովհետեւ վկաների մի ստվար զանգված բանտերում մահացան, մի ստվար զանգված տարբեր երկրներում մահացան ու անհետ կորան։ Դա այնքան էլ հեշտ չէ, անկախ նրանից՝ ուզում է այս իշխանությունը բացահայտել, թե ոչ»։

Արամ Սարգսյանը հավելեց, որ կասկած չունի՝ այս իշխանությանը կաշկանդող հանգամանք չկա, իրենք շատ կուզեին բացահայտել այս գործը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031