Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեք հույսս չեմ կտրել Արցախից, Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերադառնա»․ Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2024 13:25

«Որովհետեւ մենք ոչ մի հնարավորություն չունենք այսօր ադրբեջանցու դեմ կռվելու։ Քսան տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանությունները ալան-թալանով էին զբաղված։ Գոնե մենք ունենանք մեր 28 943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն։ Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել։ Դրա համար Երկրապահն այսօր խելոք իր գործն է անում՝ պահելով պետական սահմանները, որ մենք կարողանանք գնալ դեպի անկախություն, սահմանազատում, դառնանք անկախ ու ազատ պետություն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա հավելեց, որ ԵԿՄ-ն շարունակում է Սպարապետի թողած ավանդը․ «Երկրապահը 44-օրյա պատերազմում 4000 մարդով մասնակցել է Ղարաբաղում 9 ուղղությամբ մարտական գործողությունների, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր։ 2020 թվականից մինչ այսօր Երկրապահը գտնվում է ՀՀ պետական սահմաններին եւ իր մարտական հերթապահությունն է իրականացնում արդեն մեծ թվաքանակով՝ մոտ 7 ուղղությամբ»։

Անդրադառնալով դիտարկումներին, որ ընդդիմությունն ասում է՝ սա միակողմանի զիջում է, ոչ թե սահմանազատման գործընթաց, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Սա Ռուսաստանի խաղերն է։ Եվ այսօրվա Վրաստանի ընտրությունները, որ ռուսական թեւ անցան, մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ շատ մարտահրավերների պետք է սպասենք»։

Անդրադառնալով Արցախին՝ Սասուն Միքայելյանն ասաց․ «Ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից։ Այդ հողի վրա ում էլ գցես, հայերեն է խոսելու։ Եվ բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական ճանապարհով, որ Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ։ Ես եղել եմ հրամանատար, չեմ եղել ինչ-որ իշխանության մեջ, Արցախյան ազատամարտից մինչեւ հիմա իմ գործն եմ անում։ Այսօր մենք պետք է շատ զգույշ լինենք ու խելոք, որ չգնանք ցեղասպանվենք։ Այսօրվա իրավիճակը Հոկտեմբերի 27-ի հետեւանք էր, որ մենք այս օրի հայտնվեցինք, սա Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031