Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ ԵԿՄ-ն հետամուտ է բացահայտմանը»․ Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2024 12:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք պարտավոր ենք բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը, որովհետեւ գլխատվեցին մեր օրենսդիր ու գործադիր մարմինները, եւ աշխարհում նման 2-3 դեպք է եղել երեւի։ ԵԿՄ-ն պետք է հետամուտ ու պահանջատեր լինի՝ գործի բացահայտման հետ կապված»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել Հոկտեմբերի 27-ը, բայց խոստումը չի կատարվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ փոխվել են դատախազը, իրավապահ մարմինները, պետք է հետամուտ լինել գործի բացահայտմանը։ «Եկեք չբերենք քաղաքականացնենք, Երկրապահն իր հայտարարությունում ասել է՝ մենք պետք է ձգտենք, որ բացահայտվի։ Երկրապահը պահանջատեր է, որովհետեւ ԱԺ-ում գնդակահարվել են մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները։ Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել»,- հավելեց նա։

Սասուն Միքայելյանը նշեց․ «Երկրապահն իր գործն է անում, Սպարապետի թողած ավանդից չի շեղվել։ Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, այսօր եթե հանկարծ Երկրապահը փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ոնց որ եղավ 1915 թվականին։ Նույն ներքին քաղաքական իրավիճակն էր, նույն մարտահրավերներն են։ Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավորումներ է գնում, մենք պետք է կարողանանք խելոք լինենք ու այս իրավիճակից դուրս գանք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031