Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 27,2024 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է նույնիսկ հավաքարարների կադրային բազան։ Տնտեսության ու կառավարման յուրաքանչյուր զգալի շարժ պետք է լինի վերահսկելի։

Կարճ ասած` «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան` իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների դերակատարությունը՝ հանրության մոտ քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու ու վերահսկողության տակ պահելու համար, իսկ պետության ողջ լծակները ներդրվում են կուսակցության նպատակների համար։ Այսպիսի մոդելում կարևոր է ուժեղ և անփոփոխ առաջնորդի գոյությունը, որը տարբեր կլանների տրոհված համակարգի երաշխավորի և դատավորի դերը պիտի կատարի։

Պատահական չէ, որ այն երկրներում, որոնց համակարգի հիմքը իշխանության կուսակցությունն է, կարևորվում է ավտորիտար առաջնորդի դերը։ Այսպիսի համակարգերը հիմնված են ստվերային պայմանավորվածությունների վրա, որը ոչ հրապարակային եղանակներով է ձեռք բերվում։ Նման պայմանավորվածությունների ժամանակ կարևոր է դառնում այն կենտրոնական սուբյեկտը, որը այդ պայմանավորվածությունների երաշխավորն է։ Առանց երաշխավորի պայմանավորվածությունները դադարում են դեր կատարել, և համակարգը փլուզվում է։

2018-ին, գալով իշխանության, փոփոխվեց ողջ կադրային բազան՝ դատավորներ, դատախազներ, փոխնախարարներ, վարչության պետեր, Սահմանադրական դատարան, դատավորներ… ցուցակը կարող ենք երկար շարունակել:

ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր, չէ՞ որ առջևում ԱԺ ընտրություններն են, որի ժամանակ «իշխող թիմը» պետք է վերահսկի ամեն ինչ, ամենուր և ամեն ոք:

Խաչատուր ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031