Լրահոս
Օրվա լրահոսը

«‎Քաղաքացիական հասարակություն»‎ հասկացությունը Հայաստանում վարկաբեկվել է․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 27,2024 10:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«‎‎Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույնն է՝ չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ ու անկողմնակալ:

Մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նրանք հիմնականում ֆինանսավորվում էին արևմտյան դրամաշնորհներով, և, բնականաբար, ունեին որոշակի պարտավորություններ: Այստեղ խնդիրն ավելի հիմնարար է: Ցանկացած քաղաքագիտական կամ հասարակագիտական հանրագիտարաններում կարելի է գտնել քաղաքացիական հասարակության ընդունված բնութագիրը. քաղաքացիական հասարակությունը քաղաքացիների այն հանրույթն է, որը հեռու է իշխանության լծակներից, պաշտպանված է պետական ու իշխանական մարմինների անմիջական միջամտությունից, նրանց կամայական կարգավորումներից, ինչպես նաև այլ արտաքին՝ քաղաքական ու բիզնես ազդեցությունից: Պարզ ասած՝ նրանք իշխանության առջև հանրության շահերն ու պատկերացումներն են ներկայացնում:

2018 թվականին տեղի ունեցավ այն, ինչն անխուսափելի էր․ փլուզված քաղաքական դաշտը սկսեց համալրվել հենց «քաղաքացիական հասարակության»‎ կադրերով, այսինքն՝ խախտվեցին քաղաքացիական հասարակության՝ վերը ներկայացված բոլոր սկզբունքները: Իրավապաշտպանները, բնապահպանները, տարատեսակ իրավունքների պաշտպանները դարձան նախարարներ, պատգամավորներ, տեղական իշխանության ղեկավարներ՝ որոշ դեպքերում դառնալով ավելի կոռումպացված և իրավական պետության սկզբունքները խախտելով ավելի բացահայտ ու ավելի կոպիտ եղանակներով, քան՝ իրենց նախկին կոլեգաները:

Արդյունքում քաղաքական համակարգն ինչպես փլուզված եղել է 2018-ի իշխանափոխությունից առաջ, նույն վիճակում է այսօր, իսկ «‎քաղաքացիական հասարակություն»‎ հասկացությունը Հայաստանում վարկաբեկվել է: Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական ու արժեքային ճգնաժամի ցուցիչ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031