Region Monitor – Վրաստանում ընտրություններին մասնակցել է 2,060,412 մարդ կամ ընտրողների 58․94%-ը։ Առաջին արդյունքներն արդեն ամփոփվում են՝ առաջատարն այս պահի դրությամբ իշխող «Վրացական երազանքն» է։
Խորհրդարան են անցնում նաև հիմնական 4 ընդդիմադիր ուժերը։ Ինչպես exit poll-երի, այնպես էլ նախնական հրապարակված արդյունքներով նախկին նախագահի հիմնած, Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» զիջել է իր դիրքերը «Հանուն փոփոխությունների կոալիցիային»։