Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են պատգամավոր Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայի հայելիների ապակիները․ Shamshyan.com

Հոկտեմբեր 26,2024 22:51

Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Դավիթաշեն 2-րդ թաղմասի 46/4 շենքի դիմաց իր կողմից կայանած, իրեն պատկանող «Mazda» մակնիշի «074 HH 11» համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին Ա. Մկրտչյանը հայտնել է, որ գողացել են ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և իրեն պատաճռվել է 50 հազար դրամի վնաս:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031