Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Մնաց Հարությունյան անունով անձի կողմից սպառնալիքներ է ստացել:
Իրավապաշտպանը հայտնել է, որ Չարենցի փողոցի 4 հասցեում եղած ժամանակ սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ֆ. Մ. -ի ամուսին ներկայացած Մնաց Հարությունյանը համացանցով իր տեսահաղորդումից հետո պահանջել է համացանցից հեռացնել իր ընտանիքի վերաբերյալ բաց տեղեկատվությունը՝ իր հասցեին հնչեցնելով կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է: