Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս. հրապարակվել են 2206 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ Ալիք Media

Հոկտեմբեր 26,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալիք Media – Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է 2206 ընտրատեղամասերի նախնական հաշվարկները:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 2206 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 70.91 տոկոսը, նախնական արդյունքներն են.

«Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս,
«Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,21 տոկոս,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,84 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 9,03 տոկոս,
«Վրաստանի համար»՝ 8,23 տոկոս,
«Գիրչի»՝ 3,23 տոկոս,
«Հայրենասերների դաշինք»՝ 2,53 տոկոս:
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկել են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031