Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը․ «Փաստինֆո»

Հոկտեմբեր 26,2024 22:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը, որով պարտավորվել է փոխհատուցել ՀՀ-ում ներդրումներ իրականացնելիս խարդախության զոհ դարձած օտարերկրյա ներդրողին։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին։

Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը 2000-ականների սկզբներին Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ գույքի շուկայի ոլորտում՝ իրականացնելով կառուցապատում Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին պարզելով, որ իր ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ընկերությունից միլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Երկարատեւ պայքարից հետո, ի վերջո, կատարված հափշատակության գործը՝ մեկ մեղադրյալի՝ Վլադիսլավ Մանգասարյանի մասով, ուղարկվել է դատարան, որտեղ հիմնավորվել է ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակությունը եւ 2019 թվականի հուլիսին հրապարակվեց մեղադրական դատավճիռը, սակայն անցած 5 տարիներին վնասն այդպես էլ չի վերականգնվել ու գույքի բռնագանձումների մասով դատական ակտը չի կատարվել։

Բայց պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կատարում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերը, այլ նաեւ միջազգային արբիտրաժային դատարանի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031