Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Արցախում մոտ մեկ տասնյակ հայ կա. «Հրապարակ»

Հոկտեմբեր 26,2024 11:40

Օկուպացված Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը: Մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետեւանքով՝ հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։ 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո շատ քիչ հայեր մնացին Արցախում, հիմնականում՝ տարեց եւ հաշմանդամ անձինք: Քանի՞ հայ է այժմ բնակվում օկուպացված Արցախում, ի՞նչ պայմաններում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին:

– Արցախում քանի՞ հայ է ապրում այսօր, ի՞նչ պայմաններում են:

– Սկզբում նրանց մասին տեղեկություններ իմանալն ավելի հեշտ էր: Արցախում մոտ մեկ տասնյակ հայ կա: Կարմիր խաչով բոլորը եկան Հայաստան, իսկ այդ մեկ տասնյակը մնաց Արցախում: Կային էլի 2 անձ, ովքեր մահացել էին, բայց այն ժամանակ այդ փաստի վրա այսքան մեծ ուշադրություն չդարձվեց: Մահացած կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ ով է, բայց անպայման կհետաքրքրվեմ: Այնտեղ ապրող ընդամենը մեկ-երկու հոգի է հարազատների հետ կոնտակտ պահում, մյուսները կա՛մ հարազատներ չունեն, կա՛մ շփումներ չունեն, կա՛մ էլ խնդիրներ ունեն առողջության հետ կապված:

– Ասում են՝ հիմնականում տարեց մարդիկ են:

– Այո, հիմնականում տարեցներ են: Գյուղերից մեկում էլ ապրում էր 40 տարեկան մի տղամարդ` իր հոր հետ: Բայց թե հետո նրանց հետ ինչ եղավ, չունեմ տեղեկություն: Կարմիր խաչը հիմնականում կապը պահում է հարազատների միջոցով, բայց այնտեղ քչերն ունեն հարազատներ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031