«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Գիշերը Իսրայելը ռմբահարեց Իրանի երեք շրջաններում տեղակայված շուրջ 20 ռազմական օբյեկտներ՝ այդ թվում մայրաքաղաք Թեհրանում: Իսրայելը հայտարարել է, որ առավոտյան ժամը 5-ի դրությամբ ռազմական գործողությունը ավարտվել է:
Իրանի օդային տարածքը մինչև ժամը 9-ը փակ է: Իրանում պնդում են, որ ավելի ծայրահեղ հարձակման էին պատրաստ, ինչպես նաև պատրաստ են հաղթել ապագա պատերազմում: Ըստ իրանական աղբյուրների՝ գիշերային հարձակման արդյունքում նվազագույն վնասներ են կրել, սակայն վնասների վերջնական գնահատումը ընթացքի մեջ է: