Մեզանում մարդիկ իրենց պետությանն ուղղված պահանջների իմաստով շատ համեստ են ու չափավոր: Պետությունից նրանք, որպես կանոն, ակնկալիքներ գրեթե չունեն` ի տարբերություն զարգացած երկրների երես առած քաղաքացիների:
Պատրաստ են անմռունչ աստղաբաշխական հարկեր ու տուրքեր վճարել, խելոք ենթարկվել ցանկացած անհեթեթ որոշման` միայն մի պահանջ ներկայացնելով իրենց վճարած հարկերից սնվող իշխանավորներին, որ պետությունն իրենց չխանգարի` չափից դուրս ծանր հարկեր չսահմանի, քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար իրենց չհալածի, պետական մարմինների հետ շփումների ժամանակ չնվաստացնի: Թողնի՝ իրենց յուղի մեջ տապակվեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում