Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թ.-ի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ: Դրանով հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը, որպես աջակցություն, տրամադրվում է հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում:
Նախարարությունը կարծում է՝ սա արդյունավետ չէ և հաճախ հանգեցնում է նրան, որ հանգուցյալի հարազատները լիովին իրազեկված չեն լինում գործընթացի ժամանակացույցին և հաճախ դիմում են խնդրանքով արդեն իսկ նշյալ կարգով սահմանված ժամկետները անցնելուց հետո, ինչն իր հերթին առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:
Հիմք ընդունելով սա և 2024 թ.-ի սեպտեմբերի 10-ի վարչապետի աշխատակազմի ղեկավարի 02/11.3/29001-2024 հանձնարարականը, ըստ ԿԳՄՍ նախարարության, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որոնց համաձայն գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով: Այսպիսով՝ նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում