Կարճ ժամանակ անց, երբ իսկապես սկսեցի ապրել Հայաստանում, ոչ թե որպես զբոսաշրջիկ, ով ամեն ինչ վարդագույն էր տեսնում, այլ բախվելով իրական սցենարին, չէի կարող չնկատել մի երեւույթ, որ մենք, որ գալիս ենք Լիբանանից, որտեղ գտնվում է անարխիայի, քաոսի եւ կարգապահության բացակայության աստիճան ճկունության երկիրը:
Վերնիսաժի փողոցներում տեսա տարիքոտ մարդկանց, ովքեր մաքրում էին փողոցները, երկու աշխատող, մեկը 70 տարեկան, խիստ հանդիմանում էր շատ ավելի տարիքով գործընկերոջը եւ նրան տալիս էր «կյանքի խոհեմության դասեր»: Հետո էլի նման դեպքերի ականատես եղա: Այս երեւույթն այնպիսի կախվածություն է դարձել, երբ տեսնում ես, որ ամենափոքր իրավասություն ունեցող անձն ակնհայտորեն ուզում է ուրիշին նվաստացնելու հաշվին իրեն հզոր զգալ։
Ամեն ինչ այստեղ չի ավարտվում, մարդիկ տարված են «կոշտ գործելու», «հանդիմանելու» մոլուցքով, եւ լրատվամիջոցներն ու համացանցը կարծես սնում են այս մղումները. ամեն օր ինտենսիվ նույն վերնագիրը ներմուծելով մարդկանց ենթագիտակցության մեջ: Նկատել եմ, որ մարդիկ հակված են օգտագործել նույն արտահայտությունը, երբեք ճկուն չլինելով:
Ես երեւի միակ սփյուռքահայը չեմ, որ դա նկատում է, նույն տպավորությունն է արտահայտում հանրահայտ Մենախոս Վահէ Պէրպէրեանը. «Հայաստանում երբեք պետք չէ ասել, անոթի եմ, այլ՝ սոված եմ, կարծես սովամահ եմ: Եթե մեկուն ասես, կծեծեմ քեզ, դա նրան չի տպավորում, պետք է ասես, քեզ կը մորթեմ: Մի օր հիվանդ պարկած էի, պետք է հանդիպեի մի մարդու, զանգահարեց ինձ, ասացի, ես այսօր հիվանդ եմ, ասաց, լավ, ես մի 2 ժամից կը զանգեմ, անդրադարձայ թէ՝ ճիշտ ձեւը կլինի նրան ասել, որ ես անկողնում սատկած պառկած եմ» (Վահէ Պէրպէրեան):
Կարդացեք նաև
Սա կարող է անվնաս եւ հումորային թվալ, բայց ոչ, կործանարար է, այսպիսի մտածելակերպը շատերին կստիպի կաղապարվել, կորցնել նախաձեռնելու բնազդը, փոխանակ որոնելու զանազան հնարավորություններ եւ տարբերակներ, նկատի առնել բազմազանության այլընտրանքը, միապաղաղ եւ միօրինակ լինելու փոխարեն: Եվ սա, ցավոք սրտի, սնվում ու խրախուսվում է քաղաքական սպեկտրի կողմից, փաստորեն, հարմարավետ է թվում: Դոգմատիզմը նրանց ընտրած տարբերակն է մնում: Ասեմ, որ հայկական սփյուռքը նույնպես ավելի լավը չէ այս ոլորտում:
Ինքս պատկերացնում էի, որ ցանկացած քաղաքական ուժի օրակարգի հետ համընկնելը, բավարար կլինի ամուր համագործակցություն, դաշինք կառուցելու համար եւ կապահովի քիմիա եւ ներդաշնակություն: Հայաստանում տեսնում եմ նույն փակուղին, ինչ ապրելով դրսում էի տեսնում, ուզում եմ պահպանել օբյեկտիվության առավելագույն մակարդակը եւ փորձում եմ իմ կարծիքն արտահայտել այն մասին, ինչ տեսնում եմ որպես ճշմարտություն, իհարկե, չեմ տիրապետում բացարձակ եւ 100% ճշմարտությանը: Սակայն քաղաքականությամբ զբաղվող հայերը կարծում են, որ մեկ ճշմարտություն ընդունելն իրենց դարձնում է հաստատուն եւ ուղղափառ, սխալ է, թե նրանք փնտրում եւ փորձում են ճշմարտությունը պարտադրել ծայրերից, ծայրահեղ եզրից: Իրական ճշմարտությունը գտնվում է մեջտեղում՝ կենտրոնում, որտեղ մենք բոլորս պետք է փնտրենք եւ փորձենք գտնել: Եվ որքան մենք համատեղում ենք ճշմարտության մեր վարկածները, այնքան ավելի ենք մոտենում դրան, որքան ճշմարտության բացարձակ կենտրոնին հասնելու համար, իհարկե, դա շարունակական որոնում է գոյության սկզբից: Ցավոք սրտի, Հայաստանում եւ սփյուռքում բոլորը հայտարարում են ճշմարտության բացառիկ սեփականության մասին, կարծում են, թե կարող են մենաշնորհել ճշմարտությունը, ինչում, անկասկած, սխալվում են:
Ոմանք միտումնավոր ներկայացնում են կեղծ լուրեր եւ մանիպուլյացիաներ, խեղաթյուրված գաղափարներ, որպես ուղեղի զանգվածային լվացման մաս, խառնված մասնակի ճշմարտությունների հետ: Մրցակիցները փորձում են արձագանքել, անտեսելով ճշմարտության մյուս 50%-ը եւ ներկայացնելով ճշմարտության այն հատվածները, որոնք ծառայում են բացառապես իրենց նպատակներին, վրա է հասնում երրորդ կողմը, որը մատնանշում է, որ մյուսները կիսաճշմարտություն են խոսում եւ ներկայացնում են ավելի առատ, բայց տակավին թերի ճշմարտություն, քանի որ իրենց հերթին անտեսում են ճշմարտության մեկ այլ մասը:
Ճշմարտությունները չեն կարող լինել ընտրովի, դրանք կարող են ծառայել միայն 100% լուսանցքին մոտենալու ջանքերով, եւ կենտրոնից, ոչ թե իր եզրից եւ միայն իրեն հարմարավետ անկյունից, որն օգտագործում է ակնոցի մի կողմի ապակին, հակառակորդը մյուս ապակին, իսկ երրորդ կողմը մեկ ապակու կեսի վրա կտավ է զետեղում՝ մնալով մեկուկես ակնոցով. օգտագործեք ակնոցը լրիվ, թեկուզ 100% տեսողություն չի կարող ապահովել: Իսկ ինձ նման մարդիկ, ովքեր մեկնակետ են ընտրել կենտրոնի որոնումը, համարվում են հակասական, անհասկանալի, ոչ թափանցիկ եւ ակնհայտ, անկայուն, անորոշ պատեհապաշտ, կորած։
Բոլորս մոլորված ենք, ես ոչ պակաս մոլորված եմ, քան որեւէ այլ հայ: Պարզապես փորձում եմ գտնել կենտրոնը, դրա համար ես ինձ ավելի կորած եմ զգում, քան նրանք, ովքեր ընտրել են մեկ եզր եւ ամուր կառչել դրան եւ չեն զգում կորսված այնքան ուժեղ, ինչքան ես: Կոշտության, իրար հանդեպ դաժանության ընտրանքի մեջ չի կայանում մեր փրկությունը, այլ՝ ներդաշնակ համերաշխության:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.10.2024