«•Ժամը 15.26-ին առևանգված տաքսիից իջնում են 2 ստոր ահաբեկիչներ և կրակ բացում անմեղ մարդկանց վրա։
- Մեր նահատակ հերոս Աթական Շահինը `չնայած վիրավոր լինելուն հրացանով վիրավորում է կին ահաբեկչին, ով ինքնաձիգ ուներ։
- Կին ահաբեկիչը 4 րոպե անց ինքն իրեն պայթեցնում է, երբ հասկանում է, որ վիրավոր է։
- Հարձակումից ընդամենը 10 րոպե անց տարածք են հասնում JÖH-ի(Ժանդարմերիայի հատուկ գործողությունների ստորաբաժանում) 10 ստորաբաժանումներ։
- Հետո մեր 730 ժանդարմերիայի ստորաբաժանումը շուտափույթ ժամանում է։
- Ժամը 15.52-ին 17 PÖH-ն(Թուրքիայի հատուկ գործողությունների ոստիկանական ստորաբաժանում) իր «Շորտլենդ» զրահամեքենայով 60-70 կմ արագությամբ ժամանել է դեպքի վայր և ներս մտել։
- Տղամարդ ահաբեկիչը նռնակներ է նետել PÖH-ի վրա և հատուկ գործողությունների թիմերից 2-ը վիրավորվել են։
- Փոխհրաձգություն է սկսվում, ահաբեկիչը վազում է վերև։
- Պատանդառության միջադեպ չի եղել .մեր հատուկ նշանակության ջոկատները խիզախորեն և արագ ներս մտան, և այնտեղ աշխատող մեր ընկերները պատանդ չվերցվեցին։
- Տղամարդ ահաբեկիչը թաքնվում է զուգարանում և 48 րոպե անց ժամը 16.40-ին,երբ հասկանում է,որ չի կարող հեռանալ, ինքն իրեն պայթեցնում է այնտեղ»։
▪️Նկատելի է,որ իր ելույթում ներքին գործերի նախարարը ջանք չի խնայել թուրքական հատուկ ծառայություններին գովեստի խոսքեր շռայլելու համար։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք