Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բաղունց. Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար

Հոկտեմբեր 25,2024 22:10

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձևի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի ՝2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։

Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը։

Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։

ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումը:

Այս նպատակով կարևորվում է միջազգային արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն արդյունավետ երկխոսության, հավաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և այլ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը:

25 հոկտեմբերի, 2024 թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031