Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

Հոկտեմբեր 25,2024 20:30

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը:

ՀՀ գերատեսչությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային և ՀՀ-ԵՄ Գործընկերության օրակարգի նախագծին:

Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մանրամասները, կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրմանը և համանման հարցերի։

Նախարարի տեղակալը կարևորել է Վիշեգրադյան երկրներում արձանագրված  հաջողությունները և Հայաստանի հետ լավագույն փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր նախագծերի և նախաձեռնությունների հնարավորություններին, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի եվրոպական օրակարգը և բարելավել փոխգործակցությունը ԵՄ հետ:

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031