Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կալանավորված փոխքաղաքապետը ևս դուրս եկավ «Բալասանյան դաշինքի» ցուցակից․ ԸԸՀ-ի նիստը

Հոկտեմբեր 25,2024 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քիչ առաջ նիստ գումարեց՝ քննելով «Բալասանյան դաշինք»  սոցիալական կուսակցության ընտրացուցակի մեջ ընդգրկված  ավագանու անդամների 5 թեկնածուների՝ Հովսեփ Մարտիրոսյանի, Մենուա Մկրտչյանի, Հասմիկ Սամսոնյանի, Հովիկ Հակոբյանի և Սուրեն Ջանոյանի  ինքնաբացարկի դիմումները։

Խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասում էին ավագանու անդամ դառնալու իրենց հերթին, եթե  գործող ավագանու անդամներից որևէ մեկը վայր դներ մանդատը։

Ինքնաբացարկ հայտնած անձանց թվում է նաև Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որին Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքների ապօրինի օտարման ու սեփականաշնորհման  փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք են առաջադրել ու 20 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի ենթարկել։

«Բալասանյան դաշինքի»  ավագանու գործող անդամները դեռ վայր չեն դրել մանդատները․ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը դեռ հրաժարական չի ներկայացրել։ Բալասանյանականների հրաժարականը սկսվել է ավագանու թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելով։

Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նախագահ Տիգրան Ղազարյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմումները ներկայացվել են նոտարական վավերացմամբ, իսկ սա նշանակում է, որ դիմումատուն  հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու պարտականություն չունի։

«Բալասանյան դաշինքից» ներկա էր միայն Մենուա Մկրտչյանը՝ համայնքի ղեկավարի խորհրդականը, նա ևս ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։

Ինքնաբացարկի դիմում ներկայացրել էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քույրը՝ Հասմիկ Սամսոնյանը։

Նկատենք սակայն, որ «Բալասանյան դաշինքից» մեկ հոգի՝ Էմմա Հովհաննիսյանը,  ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, նա Հայաստանի Հանրապետությունում չէ։ Վեց թեկնածուից հինգը դիմումներ ներկայացրել են։

Ըստ հանձնաժողովի նախագահի, եթե «Բալասանյան դաշինքի» ավագանու գործող անդամները վայր դնեն մանդատները, իսկ Էմմա Հովհաննիսյանն  ինքնաբացարկ չհայտնի, ապա հանձնաժողովը նրան մանդատ է տալու՝ որպես հերթական հաջորդ թեկնածուի։

Այսինքն՝ մանդատ կտրամադրեն այդ մեկ հոգուն, իսկ  13 մանդատ կմնա թափուր։ Ստացվում է, որ «Բալասանյան դաշինքը» այնուամենայնիվ դուրս չի գա Գյումրու ավագանու կազմից․ կունենա մեկ ներկայացուցիչ։

Նկատենք, որ Գյումրիում բավական բարդ իրավիճակ է ստեղծվում․  քաղաքապետարանի բալասանյանական բաժնի  պետերը ևս հեռանում են, ինչը նշանակում է, որ քաղաքի կառավարումը տևական ժամանակ՝ մինչ արտահերթ ընտրությունները,  հնարավոր է պարալիզացվեն, որից միմիայն կտուժեն շարքային գյումրեցիները։

Նշենք, որ արտահերթ ընտրությունների դեպքում ՔՊ-ն արդեն որոշել է, թե ով պիտի լինի իր թեկնածուն։

Նա Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031