Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վահագն Խաչատուրյան, դու հավասար պատասխանատվություն ես կրում Նիկոլ Փաշինյանի հետ միասին Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների համար»․ Ալիսա Գևորգյան

Հոկտեմբեր 25,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես այստեղ եմ պատասխանատվության մասին խոսելու։ Վեց տարի երկիրը քանդվում է, երկու հայկական պետությունների հիմքում ական են դրել՝ մեկը պայթեցվել է, երկրորդը պայթեցնելու ճանապարհին է։ Կա տպավորություն, որ այս ամբողջի հեղինակը միայն Նիկոլ Փաշինյանն է և նա է պատասխանատվություն կրում»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույցից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթի մայրը՝ Ալիսա Գևորգյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում բազմաթիվ բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ փորձում են թաքնվել և խուսափել իրենց պատասխանատվության բաժնից․ «Որպես այս երկրի քաղաքացի՝ այստեղ եմ, որ ամրագրեմ այս՝ նախագահ կոչված անձի երկրորդ կարևորագույն դրվագը․ առաջինը Անգլիայի թագուհու դագաղի հետ լուսանկարն էր, երկրորդը՝ ցավոք, գուցե ՀՀ-ի դագաղի վավերացման տակ ստորագրությունն է։ Եկել եմ ասելու, Վահագն Խաչատուրյան, դու հավասար պատասխանատվություն ես կրում Նիկոլ Փաշինյանի հետ միասին Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների համար և այն կործանման ճանապարհի համար, որի մեջ դրել եք ՀՀ-ն։ Յուրաքանչյուր պաշտոնյա, որն այս կամ այն ձևով մասնակից է այս գործընթացին, պետք է դառնա հանրային պարսավանքի առարկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել