«Այս իշխանությունները hապճեպ, Ադրբեջանի հետ համատեղ կայացրել են ազգակործան մի որոշում, որի մասին թե′ հանձնաժողովի նիստում, թե′ ԱԺ լիագումար նիստում մենք բարձրաձայնել ենք, ասել այն վտանգներն ու խնդիրները, որոնք կառաջանան ՀՀ-ի համար»,- ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա վրդովվեց՝ հատվածային սահմանազատման ու սահմանագծման գործընթացների տակ չկան քարտեզներ․ «Նաև ինչի համար, որ սկսվել էր Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, հիշեք՝ ինչ էր տեղի ունենում․ առանց կանոնակարգ հաստատելու Ադրբեջանին զիջեցին հայրենիքի մի հատվածը։ Տավուշի ամենապաշտպանված հատվածը տրվեց Ադրբեջանին»։
Ըստ պատգամավորի՝ հիմա իշխանությունները նորից գնում են արկածախնդրության․ «Այդ գործընթացը հապճեպորեն, մեկը մյուսին հերթ չտալով արագ անցկացնում, հաստատում են։ Հանձնաժողովի նիստում ՔՊ-ականները ոչ մի ծպտուն չեն հանում։ Հետո էլ տանում են նախագահական։ Էս մարդը երկու բան է արել․ մեկ դաշնամուր է նվագել, մեկ էլ գնացել է, մեր ժողովրդին խայտառակել հոգեհանգստի ժամանակ։ Ուրիշ բան չեմ հիշում, որ էս մարդը արած լինի, մեկ էլ Նիկոլի անցկացրած որոշումները դակել է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքարի էջի