Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույք գնելու հնարավորություն Երեւանում, արտերկրում եւ մարզերում. Ամերիաբանկը Տուն էքսպոյում ներկայացնում է մրցակցային պրոդուկտներ

Հոկտեմբեր 25,2024 19:01

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Այցելուներն Ամերիաբանկի տաղավարում հնարավորություն ունեն ծանոթանալու հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակին՝ անկախ նրանից՝ տունը Երևանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է թե Սփյուռքի ներկայացուցիչ։

«Մենք մասնակցում ենք Տուն էքսպոյին՝ ներկայացնելով MyHome էկոհամակարգը, հիփոթեքային եւ ներդրումային մեր վարկատեսակները, որոնք հնարավորություն են տալիս անշարժ գույք ձեռք բերել ինչպես Երեւանում ու մարզերում, այնպես էլ արտերկրում»,- ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գեւորգյանը։

Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայում ունի 22 տոկոս մասնաբաժին։ Տարիներ շարունակ բանկը շուկայում առաջատարն է։

«Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ մեր հաճախորդների վստահությունը եւ  հետաքրքրվածությունն էականորեն ավելացել է, ինչի արդյունքում մեր հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 մլրդ դրամի աճ՝ հասնելով 285 մլրդ-ի»,- ասաց Վահրամ Գեւորգյանը։

MyHome հարթակն իր բնույթով առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար։ Վահրամ Գեւորգյանի խոսքով` այս ճանապարհով վարկավորման մասնաբաժինն առաջնային շուկայի դեպքում արդեն 50 տոկոս է կազմում։  Հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:

Տուն էքսպոյի այցելուներն առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար ունեն հատուկ առաջարկ. տարեկան 12.5%՝ 13%-ի փոխարեն։ Վահրամ Գեւորգյանը նշում է, որ դառնալով Ամերիաբանի հաճախորդ, ստանալով օնլայն վարկ MyHome հարթակով, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու նաև մեծ վիճակահանության, որի խոշոր մրցանակը բնակարան է Երևանում։

Տուն էքսպոյի հաճախորդների համար կան արտոնություններ. այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են հիփոթեքային եւ ներդրումային վարկերով, կարող են այցելել Ամերիաբանկի տաղավար ու ծանոթանալ արտոնություններին։ Էքսպոյի շրջանակներում արդեն կան հաստատված հիփոթեքային վարկեր։

MyHome հարթակի ղեկավար Տիգրան Գրիգորյանն էլ նշեց, որ հարթակի ստեղծմամբ նպատակ են ունեցել անշարժ գույք գնելու գործարքները դարձնել ավելի ճկուն եւ հարմարավետ հաճախորդների համար՝ մեկ հարթակում ներկայացնելով  շուկայի առաջատար կառուցապատողների առաջարկները։

Ամերիաբանկը Տուն էքսպոյի շրջանակներում ներկայացնում է նաև «Քո տունը Հայաստանում. հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար» առաջարկը։ Անկախ բնակության երկրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։

Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։

Մյուս առաջարկը ներդրումային վարկն է արտերկրում տուն գնելու համար։ Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:

Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին կրկին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, տարեկան համապատասխանաբար՝ 13%, 9.5% և 7.5%։

Ամերիաբանկի ներդրումային եւ գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը նշեց. «Ներդրումային վարկերը տրամադրում ենք մինչեւ 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակներում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, եւ բոլորին հրավիրում ենք մեր տաղավար, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»։

Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանն էլ նշեց, որ կառուցապատողների հետ կառուցում են կայուն, վստահելի ու երկարաժամկետ հարաբերություններ։ Եվ համատեղ մշակվել են հատուկ առաջարկներ, որոնք հնարավորություն կտան  էքսպոյի մասնակիցներին իրենց բնակարանը ձեռք բերել ավելի ցածր տոկոսադրույքով ու ավելի մատչելի գներով։

Ամերիաբանկի հաճախորդ Ամալյա Դանիելյանն արդեն MyHome հարթակի միջոցով ձեռք է բերել բնակարան։

«Առանց շինհրապարակ այցելելու՝ տեղեկացա բոլոր հնարավոր տարբերակների մասին, լրացրեցի անհրաժեշտ տվյալները, հաշված րոպեների ընթացքում առանց բանկ այցելելու ստացա օնլայն վարկ»,- ասաց նա։

Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնելու են խորհրդատվություն տուն գնել ցանկացող այցելուների համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031