Վաղը Լեհաստանում մեկնարկում է ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերի թե տղաների, թե աղջիկների պայքարին մասնակցում է ներկայացուցչական կազմերով՝ ծանրորդներով, որոնք վերջին շրջանում իրենց լավագույն կողմերով են դրսեւորում տարբեր մրցաշարերում եւ այժմ էլ մեդալներ նվաճելու մեծ հավակնություններ ունեն: Ռաժին քաղաքում մեդալների համար կպայքարեն.
Մինչեւ 20 տարեկաններ:
Աղջիկներ. 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 76 կգ՝ Աննա Ամրոյան, 81 կգ՝ Էմմա Պողոսյան եւ Ալինա Սուքիասյան, +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան:
Տղաներ. 55 կգ՝ Սեյրան Խուդանյան եւ Ժորա Գրիգորյան, 61 կգ՝ Ռաֆիկ Մինասյան եւ Մերուժան Եղոյան, 67 կգ՝ Սամվել Մարտիրոսյան, 73 կգ՝ Մարտին Պողոսյան, 81 կգ՝ Նարեկ Մկրտչյան, 89 կգ՝ Վալերիկ Մովսիսյան, 102 կգ՝ Ալեքսանդր Լազարյան, +109 կգ՝ Աշոտ Մովսիսյան:
Կարդացեք նաև
Մինչեւ 23 տարեկաններ:
Աղջիկներ. 81 կգ՝ Միլենա Խաչատրյան, 87 կգ՝ Լիանա Գյուրջյան եւ Մարգարիտա Առաքելյան, +87 կգ՝ Մերի Թումասյան:
Տղաներ. 61 կգ՝ Գառնիկ Չոլակյան, 73 կգ՝ Գոռ Սահակյան, 81 կգ՝ Կարեն Մարգարյան, 89 կգ՝ Մնացական Աբրահամյան եւ Սուրեն Գրիգորյան, 96 կգ՝ Գեւորգ Ղահրամանյան, 109 կգ՝ Գարիկ Կարապետյան, +109 կգ՝ Պետրոս Պետրոսյան եւ Յաշա Մինասյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ