Թուրքական մերձիշխանական «Star» լրատվական կայքում հրապարակվել է լրագրող Օյա Էրեն Օզքանի հոդվածը՝ «Հարավային Կովկասի ապագան․ Խաղաղություն, համագործակցություն և նոր հնարավորություններ» վերնագրով։
Լրագրողի պնդմամբ, Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին, որը բնակչության թվաքանակի ու տնտեսական խնդիրներ ունի։ Նշվել է, որ «3+3» հանդիպումը նույնպես հնարավորություն է ստեղծում Անկարա-Երևան հարաբերություններում կարգավորման համար, որի վրա դրական է ազդում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացումը։
Լրագրողը մասնավորապես նշել է, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին և «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը կօգնեն ինչպես իր երկրին, այնպես էլ տարածաշրջանին…»
Իսկ հոդվածի վերջնամասում լրագրողը գրել է, որ Թուրքիան կարող է պահպանել և ամրապնդել եղբայրական կապերը Ադրբեջանի հետ, ինչպես միշտ, և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նաև ընդգծել է, որ այս իրավիճակը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի համար, միաժամանակ դրականորեն կազդի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վրա։
Աղբյուր` star.com.tr