«Քիչ առաջ, երբ գալիս էինք, երկու-երեք պարեկային խումբ կանգնեցրին մեր մեքենան, այն մեքենան, որ վեց ամսից ավելի ես դրանով շրջում եմ, ստուգումներ անցկացնելու համար կանգնեցրին ապօրինաբար, ասացին, որ չեն կարողանում նույնականացնել Volkswagen մեքենան, հիմա տարել են տուգանային հրապարակ»,- ՀՀ նախագահականի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա լրագրողներին վստահեցրեց՝ այսպես բոլորի նկատմամբ են իրականացնում ճնշումներ․ «Եվ այսպես բոլորի նկատմամբ, շարժման մեջ գտնվող բոլոր համակիրների նկատմամբ ոստիկանական ճնշումներ են․ մարդկանց բռնում, գետնին են խփում, մեքենան ստուգում, իբր զենք- զինամթերք՝ օպերատիվ տեղեկություններով, հետո չեն գտնում ոչ մի բան, հետո մեքենաներն են պահում, այլ գործողություններ անում, անընդհատ փորձում են հալածել»։
Լրագրողները հիշեցրին՝ 2026-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք ո՛չ արտահերթ, ո՛չ հերթական ընտրությունների խնդիր չենք դրել մեր առաջ․ չենք էլ հասնելու այդտեղ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքարի