Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց քաղաքացիները փակեցին ճանապարհը։ Այստեղ անցկացվում է Սրբազան պայքարի նախաձեռնած ցույցը։ Քաղաքացիների ձեռքերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՔՊ-ական գործիչների նկարներով պաստառներ են։ Պաստառներից մեկի վրա Վահագն Խաչատուրյանի լուսանկարն է՝ մակագրությամբ․ «Արթնացիր, պարոն անգործ»։
Ոստիկանները հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից։ Նրանք պատասխանում են՝ իմ ակցիան այստեղ է։
Քաղաքացիները նաև բերել են սահմանային սյուներ հիշեցնող ստվարաթղթեր, տեղադրել ճանապարհի կենտրոնում։ Ցույցի մասնակիցներից մեկը սա մեկնաբանեց․ «Եթե ներկա իշխանությունները լինեն, արդեն այստեղ պետք է լինեն սյուները, քանի որ Ադրբեջանն արդեն կհասնի Երևան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքարի