Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար». Պապոյանը մասնակցել է 𝐓𝐎𝐎𝐍 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒-ի բացման արարողությանը

Հոկտեմբեր 25,2024 17:28

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային 𝐓𝐎𝐎𝐍 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒 ցուցահանդեսի բացման արարողությանը:

Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։

Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, ճարտարապետություն և նախագծում, գնահատում և չափագրում, արևային էներգիայի մատակարարում:

 «Մեզ համար այսպիսի ցուցահանդեսներն ունեն շատ կարևոր նշանակություն․ դրանք մի կողմից շատ լավ հնավորություն են մեր քաղաքացիների համար մեկ վայրում տեսնել մինչև 150 նախագծեր և կատարել բնակարանի լավագույն ընտրություն, մյուս կողմից՝ շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար», – նշել է Գևորգ Պապոյանը։

Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031