Հայաստանը ստացել է COP 29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ COP 29 համաժողովին Հայաստանի մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։
«Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնեց փոխարտգործնախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: