Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լսել են՝ ժամը 16։00 քաղաքացիները հավաքվում են նախագահականի մոտ, երկու ժամ շուտ արագ-արագ ստորագրել են տվել»․ Աննա Մկրտչյան

Հոկտեմբեր 25,2024 17:08

«Ինչքան ավելի հակահայկական է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում, ինչքան ավելի հակահայկական է ծրագիրը, այնքան առավել արագ է կատարվում»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ ցանկացած հակահայկականություն խրախուսվում է բոլորի կողմից, բացի հայ ժողովրդից․ «Ես հասկանում եմ, որ բոլորս կցանկանայինք, որ այդ պատասխանատվությունը վրա հասներ մի քայլ ավելի շուտ՝ մինչև հանցավոր նիկոլական խմբակի մի ներկայացուցչի կողմից այդ հակահայկական փաստաթղթի ստորագրումն ու հրապարակումը, բայց ապրում ենք այն իրականության մեջ, որի մեջ ապրում ենք»։

Աննա Մկրտչյանն ահազանգեց՝ նախագահականի դիմաց ոստիկանությունը երկաթե շիթեր է պատրաստում ՀՀ քաղաքացիներին ճնշելու համար։

Լրագրողները փաստեցին՝ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է Սահմանազատման կանոնակարգը հաստատելու մասին օրենքը, հետևաբար այստեղ հավաքվելու պահանջը ո՞րն է, պատգամավորը պատասխանեց․ «Օրենքի պահանջ է՝ ՀՀ նախագահի կողմից պիտի ստորագրվի և հրապարակման ուղարկվի՝ ուժը մտնելու կանոնների համապատասխան։ Ես կխնդրեմ հավաքը հրավիրող անձանց ուղղեք հավաքի նպատակների մասին հարցերը։ Այո, շատ ուրախ կլինեի, որ մի քանի ժամ առաջ էդ հարցը կարողանայինք լուծել, թույլ չտայինք, որ ԱԺ մեծամասնությունը հասներ նրան, որ իրենք անխոչընդոտ ընդունեին այդ հակահայկական, հակասահմանադրական փաստաթուղթը»։

Հարցին՝ արդյոք հիմա ուշացած չէ՞ այս հավաքը, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Եկեք գոնե հասկանանք՝ երկու ժամ այս հավաքից առաջ նրա ստորագրելը խոսում է այն մասին, որ հանկարծ թույլ չտա, որ ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակիցը զգան իրենց իրավունքների իրացմանը՝ ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացում։ Հիմա լսել են, որ ժամը չորսին քաղաքացիները հավաքվում են նախագահականի մոտ, երկու ժամ շուտ ստորագրել են տվել, որ հանկարծ որևէ քաղաքացի չմտածի, որ իր խոսքն էս երկրում նշանակություն  ունի»։

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ չեն գնացել և ԱԺ-ում կանխել այս ամենը, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ « Ամենայն հարգանքով խորհրդարանական ինստիտուտի հանդեպ, մի բան պարզ է, որ այն փաստաթուղթը, որ եկել է խորհրդարան, ընդամենը պետք էր ամեն ինչ անել, որ այդ փաստաթուղթն այդտեղ չհայտնվեր։ Իմ ուժերն անձամբ չեն բավականացրել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սրբազան պայքարի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031