Վերջին անգամ 6 ամիս առաջ ենք խոսել տատիկիս հետ եւ այդ ժամանակ ասաց՝ ես գալու եմ, սպասեք, գալու եմ, մի մտածեք իմ մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի թոռնուհին:
«Ես հարցի՝ էդտեղ որտե՞ղ եք ապրում, ասաց՝ մի հատ սենյակ է, այդ սենյակում ենք: Ինչքան մարդ մնացել է Ստեփանակերտում, միասին ենք, մեզ հաց են տալիս: Բայց երբ ուրիշ հարցեր էինք տալիս, հարցնում էինք՝ ձեզ էդտեղ ոնց են վերաբերվում, անջատում էր իրենց Կարմիր խաչը, չէր թողնում, որ տատիկն այդ հարցերին պատասխանի: Հետո զանգում էին ասում էին՝ տատիկն ասում է՝ տենց հարցեր մի տվեք: Հարցնում էինք՝ էդտեղ թուրքեր շատ կա՞ն, իրենց հետ շփվո՞ւմ եք, չէին թողնում, որ այդ հարցերին պատասխանի: Անջատում էին, հետո նորից զանգում էին, տատիկն ասում էր՝ տենց հարցեր մի տուր, միայն հարցրու՝ ոնց ես, էդտեղ ոնց եք»,-ասաց թոռնուհին՝ հավելելով, որ զանգահարել են տեսակապով՝ WհatsApp-ով:
Թոռնուհին նշում է, որ նկատել են, որ տատի դեմքին տխրություն կար. «Տպավորություն էր, որ մեկը կանգնած է իր գլխավերեւում եւ ասում է՝ ինչ պետք է ասի, վախեցնում էին: Ինքը մեզ հետ խոսելիս ուրիշ տեղ էր նայում, հետո իմ հարցերին պատասխանում»,-ասաց նա՝ նշելով, որ լրատվամիջոցներից է իմացել, որ մահացել է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում