«Ազատություն». Թուրքիան հոկտեմբերի 24-ի գիշերը նոր օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին՝ սպանելով 59 քուրդ զինյալների, հաղորդում է CNN-ը։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ սա պատասխանն էր հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով 5 մարդ զոհվեց։
Թուրքական ուժերը 29 հարված են հասցրել Իրաքի հյուսիսում, 18 հարված էլ Սիրիայում՝ PKK թիրախներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: