Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևի վերաբերյալ հայտարարություն
Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի 24 հոկտեմբերի, 2024 թ «Ադրբեջանում իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքիխախտումները և հարաբերությունները Հայաստանի հետ» բանաձևը, որը բացահայտում է մարդու իրավունքների սարսափելի վիճակը Ադրբեջանում, միջազգային իրավունքի անտեսումը և տարածաշրջանում ու Հայաստանի նկատմամբ ագրեսիվ, միլիտարիստական վարքագիծը։
Մեր հատուկ ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կոչը՝ միջազգային դատարանի որոշումների ամբողջական իրականացման, Արցախի ժողովրդիներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսության մեջ ներգրավվելու վերաբերյալ, ինչը կապահովի նրանց անվտանգ, արժանապատիվ և արագվերադարձն իրենց պատմական հայրենիք, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակում և հայկականգույքի ու մշակութային հուշարձանների պահպանություն։
Արցախի ժողովրդի համախմբված վերադարձն իրենց հայրենիք՝ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև իսկական բանակցությունների միջոցով, կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման համար։
Կարդացեք նաև
Մենք հորդորում և հուսով ենք, որ նաև Եվրոպական միությունը ջանքեր կգործադրի՝ այս կարևոր բանակցությունների մեկնարկի համար հարթակապահովելու նպատակով՝ երաշխավորելով, որ գործընթացը լինի միջազգային վերահսկողության ներքո: ԵՄ-ի դերը կարևոր է երկխոսության խթանմանև շարունակվող ճգնաժամի խաղաղ կարգավորման մեջ՝ այդպիսով ճանապարհ բացելով Արցախի ժողովրդի անվտանգ, միջազգային երաշխիքներովվերադարձին՝ իրենց հիմնարար իրավունքների լիակատար իրականացմամբ։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ