«Շտապողականություն մեր կողմից տեսնում եմ, այս իշխանություններին մի թուղթ է անհրաժեշտ, որ իրենք կարողանան դա ցույց տալ համայն հայությանը, որ մենք «խաղաղության դարաշրջան» ստացանք։ Եվ սրանով իրենք կփորձեն արդեն ժամանակացույց ճշտել, թե երբ կգնան նոր ընտրությունների»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Կազանում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն շտապում, հստակ իրենց գծով գնում են առաջ։ Իրենց դե յուրե ինչ-որ փաստաթուղթ պետք չէ, առանց այդ փաստաթղթի էլ՝ ուժի իրավունքով ստանում են այն, ինչ ուզում են։ Դրա վառ օրինակը Տավուշում գետնի վրա սահման գծելն էր։ «Իրենց խնդիրը դա է՝ ստանալ առավելագույնը դե ֆակտո, հետո դե յուրե դա արձանագրել, որ դառնա անշրջելի»,- ասաց նա։
Ռուստամյանը հավելեց․ «Ադրբեջանն այնպիսի նշաձող է դրել, որ չեմ կարծում՝ դրանից կհրաժարվի։ Իսկ Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է այդ փաստաթուղթը, որ նոր մանդատ ստանա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ