ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը 6 տարի շարունակ բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում պայքարում է Փաշինյանի անօրինությունների դեմ, իսկ որոշ ուժեր Փաշինյանից ուրախ էին, որ հեղափոխություն է եղել։
Հարցին, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՅԴ-ն էլ է իշխանության մաս կազմել, Ռուստամյանը պատասխանեց․ «Մենք համարում ենք, որ իսկապես եղել է ժողովրդի ցասում, ժողովրդի կամքի դրսեւորում։ Եվ դա չի կարելի հետին թվով սրբագրել։ Բայց մենք բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով՝ մենք առաջադրել ենք հստակ նպատակներ ու պայմաններ։ Եթե այդ պայմաններն ու նպատակներն ընդունելի են եղել, մենք համագործակցել ենք բոլորի հետ էլ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականին. մենք իրեն առաջարկել ենք 5 պայմանով համագործակցություն, որպեսզի ավելի արագ տեմպերով երկիրը զարգանա։ Բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց, եւ, բնականաբար, մեր համագործակցությունը տեւեց մի քանի ամիս»։
Ռուստամյանը հավելեց․ «Կա մի զանգված, որը բոլորից դժգոհում է, եւ այդտեղ են տեսնում իրենց արժեւորումը՝ բոլորին սեւացնեն, որ իրենք հրապարակ դուրս գան։ Այ, սա է խանգարում մեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ