Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման»․ Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 25,2024 13:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ունենք մի վիճակ, որ այս փաստաթղթով չենք ունենում համաձայնեցված սահման։ Մենք ունենում ենք սահմանը համաձայնեցնելու գործընթաց»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով սահմանազատման կանոնակարգին։

Ըստ Ռուստամյանի՝ չի բացառվում, որ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Սա առաջացնելու է լուրջ խնդիր հանրաքվեի հետ կապված, թե ինչո՞ւ դա չի իրականացվում հանրաքվեով։ Երկրորդ աբսուրդն, ըստ նրա, այն է, որ կանոնակարգը վավերացնելու գործընթացը երկու երկրներում պետք է տեղի ունենար համընթաց։ Բայց Հայաստանի իշխանությունները արագ վավերացրեցին, իսկ Ադրբեջանը որեւէ գործընթաց չի սկսել։

«Այո, մեր վավերացումը չի բացառում Ադրբեջանի չվավերացումը կամ այնպիսի լուրջ վերապահումներով վավերացումը, որը մեզ կստիպի ընդհանրապես վերանայել ամեն ինչ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031