«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հրապարակել է վերլուծություն, որը ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հզորանում, սակայն ունեն նաև բարդություններ՝ կապված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) հետ։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում է ոչ միայն տնտեսական, այլև՝ մշակութային ոլորտում: Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում:
Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են, որ այս գործընթացները կարող են սպառնալիք հանդիսանալ ՆԻՀ-ի վերահսկողությանը, իսկ միտումները, որոնք ձգտում են վերացնել նրա ինքնավար կարգավիճակը, կարող են սրել իրավիճակը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: