«Զուտ վիզուալ, դա ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։
Ինչ վերաբերում է բովանդակությանը եւ հարցին, թե հնարավո՞ր է մոտ ապագայում «խաղաղության պայմանագիր» ստորագրվի, Մամիջանյանը պատասխանեց․ «Նախ մեղք է այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանել։ Այդ փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է։
Փաստացի գործընթացները բերում են նրան, որ կարծես թե Թուրքիան է միջնորդական առաքելություն ստանձնում։ Փաշինյանն այս կամ այն կերպ մերժեց, կասեցրեց ամենատարբեր միջնորդական առաքելությունները ու այս պահին ակտիվորեն հրավիրում է Թուրքիային դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ։ Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները մեկ վայրկյան վերանան այս ամենից, այդ ինֆորմացիան աղբից ու ուղղակի մտքում պատկերացնեն այս նախադասությունը՝ Թուրքիան ստանձնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդական առաքելությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ