Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային քրեական դատարանը մեղադրել է Մոնղոլիային Պուտինին չձերբակալելու՝ Հռոմի ստատուտը խախտելու համար

Հոկտեմբեր 25,2024 13:12

«Ազատություն». Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մեղադրել է Մոնղոլիային Հռոմի ստատուտը խախտելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոնղոլիան չի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս գտնվել է իր տարածքում և նրան չի հանձնել դատարան՝ այսպիսով խոչընդոտելով ՄՔԴ-ին իրականացնել իր գործառույթները։

Դատարանը Մոնղոլիայի հարցը ներկայացրել է ստատուտը ստորագրած երկրների քննարկմանը։

Ընդգծելով, որ ՄՔԴ-ի որոշումների պարագայում պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը կիրառելի չէ՝ դատարանը նշել է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել ՄՔԴ օրդերներին ենթակա անձանց՝ անկախ նրանց կարգավիճակից։

Պուտինը Մոնղոլիայում էր սեպտեմբերի 3-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031