ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին՝ խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ իրավապահների կողմից ուսումնասիրվո՞ւմ է։
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունները, քննությունները տեղի կունենան կուսակցության կանոնադրության համաձայն եւ վարչության տիրույթում։ Ինչ վերաբերում է ոչ կուսակցական գործընկերների վարքին, եթե դրանում կլինեն խնդիրներ, ապա կուսումնասիրվեն համապատասխան ընթացակարգերով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Արթուր Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ իրավապահներն արդեն ուսումնասիրություններ սկսե՞լ են Արգիշտի Քյարամյանի հայտարարության վերաբերյալ, թե՞ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ