Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազանում քննարկել են խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը»․ ՔՊ-ական պատգամավորներ

Հոկտեմբեր 25,2024 12:34

«Հայաստանը հայտնել է դիրքորոշում, եւ կողմերը քննարկել են հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու առնչությամբ արվող քայլերը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

Հարցին, թե արդյոք 16 համաձայնեցված հոդվածներով պայմանագիր ստորագրելու Հայաստանի նախաձեռնությունը մի կո՞ղմ է դրվել, եւ բանակցություններն Ադրբեջանի ներկայացրած 17 հոդվածների շո՞ւրջ են, Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ դիրքորոշումը չի փոխվել, ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ, որոնք, մեր գնահատմամբ եւ մեր համոզմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցին, թե որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որոնցով պետք է կարգավորվեն հարաբերությունները։ Եվ նաեւ դա հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ձեւավորելու եւ շարժվելու առաջ»։

Նա հավելեց․ «Մենք պատրաստ ենք արդեն իսկ այսօր ստորագրել պայմանագիրը, պատրաստ էինք նաեւ երեկ։ Այսինքն՝ մենք գտնում ենք, որ բացի Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայությունը, այս պահին ոչ մի բան չի խոչընդոտում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի»։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ հանդիպումը նոր է տեղի ունեցել, չեն կարող ավելի տեղեկատվություն հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031