«Հայաստանը զբոսաշրջությունը ճանաչել է որպես տնտեսության գերակա ճյուղ, ինչը խթանել է համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու տեղական ավանդույթների վերականգնմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը։
Մենք համոզված ենք, որ կենտրոնացված ջանքերով կարող ենք այս ոլորտում զգալի առաջընթաց ապահովել։ Մեր նպատակն է Հայաստանը դասել առաջատար զբոսաշրջային ուղղությունների շարքում՝ ներկայացնելով երկրի բացառիկ փորձառություններն ու արժեքները։ Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական համայնքների հետ, աջակցում մշակութային միջոցառումներին և փառատոններին և ներգրավվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների՝ Հայաստանը զարգացնելու և աշխարհին առավել ներկայանալի դարձնելու համար». Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն այս տարի «ITB Ասիա» ցուցահանդեսին ներկայացված է հայ տուրօպերատորների հետ միասնական տաղավարով։ Հարավարևելյան Ասիան Հայաստանի համար հեռանկարային շուկա է, և այս նախաձեռնության նպատակն է ներգրավել նոր զբոսաշրջային շուկաներ և ավելացնել զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջանից։
ITB Asia-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջությունը որպես առաջատար ճյուղ զարգացնելու կառավարության որդեգրած քաղաքականությանը, Ասիայի երկրների հետ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ITB Asia ցուցահանդեսին միասնական տաղավարով ներկայանալու կարևորությանը և մի շարք այլ հարցերի։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն